Ուղղանկյուն

Home / Մաթեմատիկա / Ուղղանկյուն

Դասարանական և տնային առաջադրանքներ

1 Ուղղանկյան կողմերից մեկը 3 սմ է, մյուսը` 7սմ: Գտիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

P = (3 + 7) x 2 = 20

S = 3 x 7 = 21

2Ուղղանկյան կողմերից մեկը 5 սմ է, մյուսը` 9սմ: Գտիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

P = (5 + 9) x 2 = 28

S = 9 x 5 = 45

3 Ուղղանկյան կողմերից մեկը 25 սմ է, մյուսը` 18սմ: Գտիր ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

P = (25 + 18) x 2 = 86

S = 25 x 18 = 450

4Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա մակերեսը 3600 սմ2  է, իսկ կողմերից մեկը՝ 40սմ։

3600 : 40 = 90

P = (90 + 40) x 2 = 260

5. Ուղղանկյան լայնությունը 23 մ է, իսկ երկարությունը լայնությունից մեծ է 7 մ-ով։ Որքա՞ն է ուղղանկյան մակերեսը։

23 + 7 = 30

S = 30 x 23 = 690

6.Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 16 սմ է։

P = 16 x 2 = 32

7. Քառակուսու կողմը 4 մ է։ 3 այդպիսի քառակուսիների կպցնելով իրար ստացվել է ուղղանկյուն։ Գտեք այդ ուղղանկյան մակերեսը։

4 x 3 = 12

S = 12 x 3 = 36

Լրացուցիչ

8Երբ ուղղանկյան լայնությունը մեծացրեցին 5 սմ-ով, իսկ երկարությունը՝ 10 սմ-ով, ապա ստացված ուղղանկյան պարագիծը հավասարվեց 80 սմ-ի։ Որքա՞ն էր ուղղանկյան պարագիծը։

80 – 30 = 50

9 24 սմ պարագիծ ունեցող ուղղանկյունը տրոհված է 18 և 12 պարագծերով երկու փոքր ուղղանկյունների ինչպես ցույց է տրված նկարում։ Գտնել մեծ ուղղանկյան մակերեսը։

1) 12 + 18 = 30

2) 30 – 24 = 6

3) 6 : 2 = 3

4) 24 – 6 = 18

5) 18 : 2 = 9

10 Նկարում պատկերված են երկու ուղղանկյուններ, որոնցից մեկի կողմերի երկարություններն են 9 և 12, իսկ մյուսինը՝ 8 և 10։ Կապույտ պատկերի մակերեսը հավասար է 80-ի։ Գտնել նարնջագույն մասի մակերեսը

1) 12 x 9 = 108

2) 8 x 10 = 80

3) 108 – 80 = 28

4) 80 – 28 = 52

Բ-Պ-Փ ― ի ուղագրությունը

Home / Մայրենի / Բ-Պ-Փ ― ի ուղագրությունը

Կարդա՛ և իմացի՛ր Բ-Պ-Փ բաղաձայնների  ուղղագրությունը։

Հայերենում բ, պ, փ  բաղաձայնները սովորաբար գրվում են այնպես, ինչպես արտասանվում են:

Օրինակ՝

Ամբար, բամբակ, պապակ, պարապել, փրփուր, փափագ և այլն:

Ր-ից հետո բ-ն արտասանվում է փդարբին, երբ, լիրբ, հարբել, նուրբ, որբ, սուրբ, սրբել, ուրբաթ բառերում.

Մ-ից հետո բ-ն արտասանվում է փ. համբերել, համբույր բառերում.

Ձայնավորից հետո բ-ն արտասանվում է փ. իբր, խաբել, շաբաթ, Հակոբ, Սերոբ, Քերոբ բառերում.

Ղբ տառերի խումբն արտասանվում է պ. աղբ, աղբյուր, եղբայր, ողբ բառերում:

  • Կարդալուց հետո կատարի՛ր ներքևում դրված առաջադրանքները։

1. Աղբակույտ, ամփոփել, աղբյուր, սփրթնել, թմբլիկ, թփրտալ, խաբկանք, անխափան, կապկպել, դարբին, ուրբաթ, համբերություն, շամփուր, սրբապատկեր, ժայռակոպ, Հակոբյան, հուսախաբ, արբենալ, Արփինե, դարպաս, ըմբշամարտ, տրոփյուն, ճողոպրել, պատշգամբ, տարբերություն, սրբատեղի, աղբանոց, կոպվել, ճամպրուկ, գրաբար, երբեմն, երփնագույն, աղբարկղ, ծովափ, իբրև, երբ, փափագ, պապակ, ճամփորդ, Համբարձումյան, երբևէ, դափնեպսակ։

2. Գրի՛ր առարկա ցույց տվող 5 բառ այնպես, որ գրվող բ-ն լսվի փ և 5 այնպիսի բառ, որ գրվի փ և լսվի փ։

Դարբնի, սրբիչ, սրբատեղի, լիրբ, աղբյուր

Ծովափ, փիղ, փետուր, փայտ, փայտեմարդ

Ստեղծագործական աշխատանք

Home / Մայրենի / Ստեղծագործական աշխատանք

Ի՞նչ կլիներ եթե, մարդիկ թռչունի թևեր ունենային։ Եթե մարդիկ թռչունի թևեր ունենային, մարդիկ արդեն կկարողանային հեշտությամբ թռչել ուր ուզում էն։ Բայց կան մարդիկ որոնք վատն էն և կարողանալու էն գնալ ուրիշների մոտից գողանալ կամ ուրիշ այլ վատ բան անել։ Եթե մարդիկ շա՜տ երկար թռչեն նրանց թևերը կհոգնեն և որոշ մարդկանց թևերը կարող են նաև վնասվել։ Երբ մարդիկ թռչունի թևեր ունենան արդեն նրանք գետնի վրա քիչ ժամանակներ կլինեն և վերևներում ամբողջ օրը։ Այդպես, ես պատմեցի, թե ինչ կլինի եթե մարդիկ թռչունի թևեր ունենան։

Շնորհակալություն կարդալու համար, ցտեսություն։

People and Their Jobs

Home / English / People and Their Jobs

Key Vocabulary

  • architect – ճարտարապետ
  • journalist – լրագրող
  • nurse – բուժքույր
  • mechanic – մեխանիկ
  • pilot – օդաչու
  • baker – հացթուխ
  • engineer – ինժեներ
  • dentist – ատամնաբուժ
  • office worker – գրասենյակի աշխատող
  • designer – դեզայներ

Reading Text: “People and Their Jobs”

Many people in my town have interesting jobs.
My aunt Lisa is an architect. She designs beautiful houses and buildings. She works in a big office with other architects and engineers.
My uncle Tom is a pilot. He flies airplanes and travels to many countries. He loves his job because he can see the world from the sky.
My best friend’s mother is a baker. She gets up very early every morning to make fresh bread, cakes, and cookies. The smell from her bakery is amazing!
My neighbor Mr. Brown is a mechanic. He repairs cars and motorcycles. He knows everything about engines.
I think all jobs are important. When I grow up, I want to be a journalist because I love writing stories and learning new things about people.

Comprehension Questions

  1. What does Lisa do for a living? She is an architect
  2. Why does Tom love his job? Because he can see the world from the sky
  3. What time does the baker usually start work? Early in the morning
  4. What does Mr. Brown repair? He repairs cars and motorcycles
  5. What job does the writer want to have in the future? The writer wants to be a journalist in the future

Vocabulary Practice

A. Match the job to what they do:

JobDescription
Architect – Designs houses and buildingsFixes cars and engines
Baker – Makes bread and cakesWrites news and stories
Pilot – Flies airplanesDesigns houses and buildings
Mechanic – Fixes cars and enginesFlies airplanes
Journalist – Writes news and storiesMakes bread and cakes

B. Fill in the blanks with the correct word:
(architect, pilot, baker, mechanic, journalist)

  1. My father is a __pilot________. He flies to many countries every week.
  2. The __baker________ makes delicious cakes in her bakery.
  3. A __architect________ draws plans for new buildings.
  4. The __mechanic________ fixes cars in his garage.
  5. I want to be a ___journalist_______ because I like writing.

Պարագիծ և մակերես․ փաթեթ 1

Home / Մաթեմատիկա / Պարագիծ և մակերես․ փաթեթ 1

Դասարանական և տնային առաջադրանքներ

Օրվա գործունեություն․

Գտի՛ր քառակուսու մակերեսը և պարագիծը՝ իմանալով, որ նրա կողմի երկարությունը 9 սմ է։

P=9 x 4 = 36
S=9×9=81

Քառակուսու պարագիծը 24 սմ է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

24 : 4 = 6

Քառակուսու մակերեսը 25 քառակաուսի մետր է։ Գտի՛ր քառակուսու կողմը։

S=5×5=25

Հաշվի՛ր 16 սմ և 12 սմ  կողմերով ուղղանկյան պարագիծն ու մակերեսը:

P = (16 + 12) x 2 = 56

S = 16 x 12 = 192

Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 36 սմ է։

P=36×2=72

Հաշվիր ուղղանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ նրա լայնության և երկարության գումարը 12 դմ է։

P=12×2=24

Ուղղանկյան լայնությունը 10 դմ է, իսկ երկարությունը 2 դմ-ով մեծ է լայնությունից։ Գտնել ուղղանկյան պարագիծը և մակերեսը։

10 + 2 = 12

P = (12 + 10) x 2 = 64

S = 12 x 10 = 120

Հաշվի՛ր 13 սմ, 14 սմ  և 15 սմ կողմերով եռանկյան պարագիծը։

P = 13 + 14 + 15 = 42

Հաշվի՛ր 25 դմ, 24 դմ, 26 դմ և 27 դմ կողմերով քառանկյան պարագիծը։

P = 25 + 24 + 26 + 27 = 102

    Ստ․ Զորյան․ Մի գիշեր անտառում

    Home / Մայրենի / Ստ․ Զորյան․ Մի գիշեր անտառում

    Մեր կողմերում օգոստոսը մոռի ամենալավ ժամանակն է։
    Ինչքա՜ն մոռ, հաղարջ կա մեր անտառներո՜ւմ… Ամեն մի բացատ, մեծ թե փոքր, լիքն է մոռի թփերով։ Բայց ամենից շուտ հասնում է Բնձորա մոռը, որովհետև տեղը տաք է, արևոտ։

    Բնձորը, սակայն, մեր գյուղից բավական հեռու է։ Այնտեղից մոռ բերելու համար մերոնք երեկոյան գնում են, գիշերը մնում Բնձորա անտառում, որ առավոտը, արևածագից առաջ, սկսեն մոռի քաղը, որպեսզի կարողանան ճաշից հետո վերադառնալ։

    Մի անգամ, ահա, ընկերներս ինձ տարան Բնձոր, որ գիշերը մնանք և առավոտը վաղ մոռ քաղենք։

    Ես շատ անգամ էի եղել անտառում, բայց առաջին անգամն էր, որ պիտի գիշերեի այնտեղ։

    Ես առհասարակ անտառ շատ եմ սիրում։ Սիրում եմ նրա զովը, նրա խշշոցը, նրա փոթորիկը և նրա վեհ լռությունը։

    Ոչ մի տեղ, գուցե, մարդ այնքան ազատ չի շնչում, որքան անտառում։

    Հինգ ընկեր էինք, հինգս էլ դպրոցի աշակերտներ, հինգս էլ մի դասարանից։ Ամենից տարիքովը մեր մեջ Վահանանց Վանին էր, որ միշտ գիշերակաց մոռի էր գնում իր հոր կամ ուրիշ տղաների հետ, այնպես որ լավ ծանոթ էր տեղին, գիտեր՝ որտեղ պիտի գիշերել, որտեղ է լավ մոռը։

    Տեղ հասանք թե չէ՝ մութն ընկավ։ Իսկ երբ հաց կերանք, Վանին ասաց.

    — Հիմա մեռելի պես կքնենք՝ էնքան բեզարած ենք։

    Վրաներս գցելու համար վերցրել էինք ամեն մինս մի բան՝ հին պիջակ, վերարկու, մեզար։ Գիշերելու համար փնտրեցինք և բոխիների տակ գտանք մի հարթ, կանաչապատ տեղ ու ծածկելու շորներիս կեսը տակներս, կեսը վրաներս գցելով, պառկեցինք։ Թեև Վանին գուշակեց, թե մեռելի պես կքնենք, բայց իմ քունը բոլորովին չտարավ։

    Ընկերներս, իսկապես, իսկույն քնեցին, և ամենից շուտ՝ Վանին, իսկ ես ամենևին քնել չկարողացա։ Չգիտեմ՝ անսովոր լինելուց, թե վախից քունս փախավ։ Ու պառկած ականջ էի դնում անտառի ձայներին։ Լսել էի, որ անտառում ամեն տեսակ գազաններ են լինում, և երկյուղից ականջս ձենի էի պահում։ Խոնավ էր ու շատ զով։ Ծառերի կատարներով քամի էր անցնում, և անտառն ամբողջ սվսվում, փսփսում էր. թվում էր՝ տերևները մեկը մյուսին ինչ-որ գաղտնիք էին հայտնում. մեկը կարծես ասում էր՝ «ասա՜, ասա՜», մյուսն զգուշացնում էր՝ «սը՜սս… սը՜սս… կլսե՜ն, կլսե՜ն», ու մեկ էլ լռում էին. հանկարծ, թվում էր՝ ականջ են դնում ինչ-որ ձայների, սպասում են ինչ-որ կարգադրության, որ հետո ավելի եռանդով սկսեն իրենց գործը։

    Երբ անտառը լռում էր, տարօրինակ ձայներ էին լսվում. մի տեղ քնած թռչունի մեկը ճչում էր հանկարծ, թևերը թափահարում ու հանկարծ լռում. մի ուրիշ կողմից լսվում էր մի խուլ մռնչյուն կամ խորդյուն… հետո ինչ-որ ծանր հառաչանք ու թույլ տնքոց։

    Այդ բոլորը ոչինչ, մինչև անգամ հետաքրքրական էր, բայց ինձ վախեցրեց հանկարծ մի ուրիշ ձայն. մեկ էլ չգիտես անտառի որ կողմից մի բառաչ լսվեց, և ապա անտառը լցվեց մի տարօրինակ ճռճռոցով. թվաց՝ ծառերը, թափված չոր ցախերը կոտրատվում են ինչ-որ մեկի ոտների տակ և անտառը լցնում ճարճատյունով։ Թվում էր՝ ահռելի մի հսկա է վազում անտառով և իր ճանապարհին ջարդում ամեն ինչ։

    Ես պառկած տեղս կուչ եկա վախից, բնազդաբար մոտեցա ընկերներիս ու զարթնեցրի Վանուն։

    — Վանի, Վանի, էս ո՞վ է վազում անտառում։

    Նա վեր կացավ և քնաթաթախ ականջ դրեց։

    — Պախրա կըլնի, էլի, — ասաց անտարբեր ու քնեց նորից։

    Հազիվ այդ ճռճռոցը լռել էր, հանկարծ լսվեց երեխայի լացի ձայն.

    — Ո՜ւյ, ո՜ւյ, ո՜ւյ…

    «Ո՞վ է տեսնես այդ երեխային բերել այստեղ, թե՞ մոռացել են, թողել անտեր»։

    Մինչ մտածում էի, երեխայի լացը կրկնվեց նորից, այս անգամ ավելի սաստիկ ու աղեկտուր։ Եվ հանկարծ լացն ընդհատվեց, ու լսվեց մի բարձր քրքիջ.

    — Հա՜, հա՜, հա՜…

    Սարսափ անցավ մարմնովս՝ այնքան ահարկու էր այդ ծիծաղը առաջվա սրտապատառ լացից հետո։

    Վախից հրեցի Վանուն.

    — Վա՜նի, Վա՜նի, վեր հլա, էն ո՞վ է ծիծաղում..

    Վանին քնաթաթախ գլուխը բարձրացրեց նորից։

    — Էն ո՞վ է, Վանի, երեխա՞ է, թե՝ մարդ…

    Վանին քմծիծաղ տվեց.

    — Չէ մի. քոռ բու է, էլի,— ասաց դարձյալ հանգիստ ու անտարբեր։

    — Ի՞նչ գիտես։

    — Խի՞ չգիտեմ։ Ամեն գիշեր էդպես է անում, էլի…

    — Համ լաց է լինում, համ ծիծաղո՞ւմ…

    — Բա, իհարկե։ Քնի, քնի…

    Ասաց Վանին ու շուռ եկավ մյուս կողմի վրա։

    Քիչ հետո գլխիս վրայով, ծառերի միջով մի թևավոր անցավ շատ ցածից, ու, փոքր անց, նրա գնացած կողմը լսվեց մի քնած թռչունի վախեցած ճիչ ու ծղրտոց, ապա ամեն ինչ լռեց։

    Եվ միառժամանակ այնպիսի լռություն էր, որ սրտիս ձայնը լսում էի։

    Այդ էլ անցավ. հետո չգիտեմ որքան էի քնել, մեկ էլ աչքերս բաց արի թեթև թփթփոցից. ինձ թվաց՝ մեկը կանգ առավ մեր գլխավերևը, ծառերի հետև։

    Ես աչքերս փակեցի, որ բան չտեսնեմ, բայց միաժամանակ ուզում էի իմանալ, թե ով եկավ կանգ առավ…

    Վերջապես, երբ աչքերս նորից բացեցի, ուղիղ իմ դիմաց, մի քսան քայլ հեռու, նկատեցի մի զույգ պսպղուն աչքեր…

    Իմ բախտից լույսը բացվում էր. ավելի ուշադիր նայելով՝ տեսա բերանը բաց, լեզուն կախ գցած մի մոխրագույն շուն, որ կանգնել նայում էր մեր կողմը։

    Դրան տեսնելով, սրտապնդվեցի, նստեցի պառկած տեղս ու կանչեցի.

    — Քուչի, քուչի, քուչի…

    Շունը մոտ չեկավ, լեզուն քաշեց, մեջքն ուռեցրեց, վզի մազերը ցցեց ու նայեց անհանգիստ։

    Ինձ թվաց՝ վախեցած շուն է, քաշվում է մոտենալ, այդ պատճառով ձայնիս առանձին սիրալիրություն տվի.

    — Քուչի, քուչի, քուչի…

    Շունն ականջները ցցած՝ աչքերը փայլեցնելով, շարունակում էր նայել։

    — Արի, արի, — կանչեցի բարձր։

    Իմ ձայնից Վանին զարթնեց։

    — Էդ ո՞ւմ ես կանչում, — հարցրեց նստելով։

    — Հրեն, մի շուն է եկել, — ասի ուրախ-ուրախ՝ շան կողմը մատնացույց անելով։ — Ոնց որ Բագոյանց շունն ըլի, չէ՞։

    Վանին նայեց ու հանկարծ տեղից վեր թռավ։

    — Տղերք, գելը, — գոռաց նա։ — Վեր կացեք… փետ, քար վերցրեք…

    Տղաները մի ակնթարթում վեր թռան, քար ու փայտ վերցրին և «հա՜յ-հո՜ւյ» անելով, Վանու առաջնորդությամբ ընկան գայլի հետևից։

    Ես մնացի մենակ ու ամոթահար։ Ամաչեցի, որ չկարողացա գայլը տարբերել շնից, և այժմ, երբ ընկերներս հալածում էին այդ գայլին, ես վախենում էի նրանից ու, ականջս ձայնի՝ սպասում, թե ինչ է լինելու։ Տղաների «հա՜յ-հո՜ւյը» գալիս էր հեռվից, անտառի խորքից, ու թվում էր, թե նրանք շա՜տ հեռու են։ Ես վախենում էի՝ հանկարծ գայլը պտտվի ու նորից գա ինձ մոտ, իսկ ընկերներս խոր տեղեր ընկնեն ու ինձ կորցնեն։ Ու քանի նրանց ձայնը լսվում էր, ես դեռ փոքրիկ հույս ունեի, թե կգան։ Բայց մեկ էլ հանկարծ ձայները կտրվեցին բոլորովին…

    Ուրեմն շա՜տ հեռացան…

    Ուրեմն ինձ էլ չե՜ն գտնի…

    Հուսահատությունից սկսեցի կանչել բարձրաձայն.

    — էհե՜յ, Վանի՜… էհե՜յ…

    Իմ փոքրիկ ձայնը ռումբի պես դրմբում էր անտառի խորքում և արձագանքներով կրկնվում.

    — Հեեե՜…

    Իսկ տղաների կողմից ոչ մի ձայն։

    Իմ հուսահատությունն ու վախը կրկնապատվեց։ Սկսեցի կանչել ավելի սրտապատառ ձայնով.

    — Վանի՜, հե՜յ, Վանի՜… էհե՜յ…

    Ոչ մի պատասխան։

    Տեսնելով ձայն չկա՝ սկսեցի լաց լինել։ Այդ ժամանակ հանկարծ ընկերներս, Վանու առաջնորդությամբ, ծիծաղելով դուրս եկան ծառերի հետևից։

    — Ամոթ չի՞, տո, լաց ես լինում, — ասաց Վանին, — հերիք չի՛ գելը շան տեղ ես դրել, հիմա էլ լաց ես լինում… — Ու սկսեցին ծաղրել, ծիծաղել։

    Ես թևքով աչքերս սրբեցի և ինքս էլ ուրախությունից նրանց հետ ծիծաղեցի իմ վախի վրա։ Բայց որովհետև լուսացել էր արդեն, էլ չմնացինք այնտեղ. ամանները վերցրած գնացինք մոռուտ…

    Այդ օրվանից շատ տարիներ են անցել, բայց ես երբեք չեմ մոռանում այդ գիշերը, որովհետև այդ մի գիշերվա մեջ այնքա՜ն բան սովորեցի…

    Ես իմացա, օրինակ, որ քնած ժամանակ փոքրիկ թռչունների վրա են հարձակվում գիշերային թռչունները և տեղնուտեղը ծվատում-ուտում, որ բուն երեխայի նման լաց է լինում ու մեծ մարդու պես քրքջում, որ գայլը նման է շանը, բայց փայլուն, պսպղուն աչքեր ունի, և որ նա այնքան էլ երկյուղալի չէ, եթե ընկերովի հարձակվեն նրա վրա, ու գայլից ոչ թե պիտի վախենալ, այլ վախեցնել։

    Ուղիղ, հատված և ճառագայթԲեկյալ, բեկյալ գծի երկարություն

    Home / Մաթեմատիկա / Ուղիղ, հատված և ճառագայթԲեկյալ, բեկյալ գծի երկարություն

    Դասարանական առաջադրանքներ
    1․ geogebra ծրագրում պատկերիր․
    ● Ուղիղ


    ● Հատված


    ● Ճառագայթ


    ● Բաց բեկյալ


    ● Ինքնահատվող բեկյալ
    ● Փակ բեկյալ
    2.Կարո՞ղ են արդյոք մի կետից սկիզբ առնել մի քանի ճառագայթներ։
    Ցույց տուր geogebra ծրագրով։
    3․ geogebra ծրագրի օգնությամբ նշեք որևէ երկու կետ։ Ապա գծեք
    այդ կետերից մեկում սկզբնավորվող և մյուսով անցնող ճառագայթ։
    4․ Որքա՞ն է AC հատվածի երկարությունը, եթե AB=4սմ, BC=8սմ:

    5․ Որքա՞ն է CD հատվածի երկարությունը՝ արտահայտված
    սանտիմետրերով, եթե AD=125մմ, AB=15մմ, BC=90մմ:

    6․ Գտնել ABCD բեկյալի երկարությունը՝ արտահայտված
    սանտիմետրով։ Եթե AB=40դմ, BC=60 դմ, CD =80դմ

    1. Եվան, փազլի 4 կտորները ճիշտ շարելով, ստացավ
      հաշվարկի գործողություն պարունակող ուղղանկյուն, (տե՛ս
      նկարը)։ Գտի՛ր ստացված արտահայտության արժեքը:
    2. 6 հատ երեքի և թվաբանական գործողությունների միջոցով ինչպես
      ստանալ ամենափոքր քառանիշ թիվը:
      9․ 3. Կատարի՛ր բազմապատկում

    324 x 467

    x

    +

    786 x 209

    x

    +

    Տնային առաջադրանքներ
    1․ Քանի՞ հատված է պատկերված։

    2․ Որքա՞ն է CD հատվածի երկարությունը՝ արտահայտված
    դեցիմետրով, եթե AD=190սմ, AB=25սմ, BC=85սմ:

    3․ Գտնել ABCD բեկյալի երկարությունը՝ արտահայտված միլիմետրով։
    Եթե AB=5սմ, BC=7սմ, CD =9սմ։

    4․ Երկու մարդկանց հասակների գումարը 3մ50սմ է։ Նրանցից մեկի
    հասակը մյուսի հասակից մեծ է 10սմ-ով։ Որքա՞ն է նրանցից
    յուրաքանչյուրի հասակը։
    5․ Վաճառողը կշռում էր հաճախորդի գնած ապրանքը: Նա կշեռքի
    նժարին դրեց 10 հատ 160 գրամանոց կշռաքար, սակայն կշեռքը
    չհավասարակշռվեց: Ապա նա դրեց ևս մեկ 20 գրամանոց կշռաքար և
    կշեռքը հավասարակշռվեց:Որքա՞ն էր ապրանքի կշիռը:

    1. Կատարի՛ր բաժանում
      1518:22=
      Սյունակաձև
    • 1 5 1 8 2 2

    Ստուգում՝

    x

    +

    Լրացուցիչ առաջադրանք․

    1. Կարենը թղթից երկու շրջան կտրեց և նրանց
      յուրաքանչյուր կողմին մի թիվ գրեց: Նկարում պատկերված

    դեպքում երևացող թվերի գումարը 20 է: Հայտնի է, որ
    Կարենը կարող է թղթերն այնպես շրջել, որ երևացող թվերի
    գումարը լինի 18, 19, 20 և 21: Պարզեք, թե ի՛նչ թվեր են
    գրված թղթերի հակառակ

    Չափման միավորներ։ Չափման միավորների արտահայտումը մեկը մյուսով։

    Home / Մաթեմատիկա / Չափման միավորներ։ Չափման միավորների արտահայտումը մեկը մյուսով։

    Երկարության չափման միավորներ 

    • 1սմ=10մմ
    • 1դմ=10սմ
    • 1մ=100սմ
    • 1մ=10դմ
    • 1կմ=1000մ

    Զանգվածի չափման միավորներ 

    • 1կգ=1000գ
    • 1ց=100կգ
    • 1տ=1000կգ
    • 1տ=10ց

    Ժամանակի չափման միավորներ

    • 1օր=24ժ
    • 1ժ=60ր
    • 1ր=60վ
    • 1տ=12ամիս
    • 1դար=100տարի 

    Առաջադրանքներ․

    1. Արտահայտի՛ր սանտիմետրով․

    7մ= 700սմ

    36դմ= 360սմ

    3մ5սմ= 305սմ

    1. Արտահայտի՛ր միլիմետրով․

    19սմ= 190մմ

    8մ= 8000

    3սմ7մմ= 307սմ

    1. Արտահայտի՛ր դեցիմետրով․

    3մ8դմ= 38դմ

    7կմ= 70000դմ

    2կմ4մ5դմ= 20045դմ

    1. Արտահայտի՛ր մետրով․ 

    6կմ= 6000մ

    13կմ20մ= 13020

    1. Արտահայտի՛ր կիլոմետրով․ 

    18000մ= 18կմ

    36000մ= 36կմ

    1. Արտահայտի՛ր կիլոգրամով․ 

    24տ= 24000կգ

    11տ5ց= 11500կգ

    3տ7ց12կգ= 30712կգ

    1. Արտահայտի՛ր ցենտներով․

    3տ= 30ց

    375տ50ց= 4250ց

    1. Արտահայտի՛ր գրամներով․

    7կգ= 7000գ

    12տ= 12000000

    1. Արտահայտի՛ր տոննայով․

    100ց= 10տ

    3000կգ= 3տ

    1. Արտահայտի՛ր նշված միավորներով։

    4ր30վ=   270վ

    3օր8ժ=      80ժ

    3տարի 2ամիս=   38ամիս

    8դար 47տարի=     847տարի 

    1. Կրկնում ենք․

    48:5= 45 (3մն)

    48|5Ստուգում՝
    45|9
    3
    5x9+3=48

    2376:132

    2376|132
    2376|18
    0|

    Ստուգում՝

    x132
    18
    +2376
    0
    2376

    3658+2134

    +3658Ստուգում՝5792
    21342134
    57923658

    Տնային առաջադրանքներ

    1.Արտահայտի՛ր սանտիմետրով`

    4մ 7սմ = 407սմ

    65մ =  650սմ

    9մ20դմ =  9200սմ

    8կմ 11մ = 801100սմ

    2. Արտահայտիր  միլիմետրով՝

     30սմ = 300մմ

    2սմ15մմ = 35մմ

    7մ = 7000մմ

    3. Արտահայտիր դեցիմետրով՝

    50սմ = 5դմ

    7մ 30սմ =  73դմ

    12կմ =  12000դմ

    4. Արտահայտիր մետրով՝

    64 կմ=  64000մ

    37կմ 53մ = 37053մ

    5.Արտահայտիր կիլոմետրով՝

    4000մ = 4կմ

    38000մ= 38կմ

    6.Արտահայտիր գրամով՝

    8կգ= 8000գ

    2 կգ75գ = 2075գ

    5ց 60կգ 90 գ = 560090գ

    7. Արտահայտիր կիլոգրամով՝

    71ց =  7100կգ

    5ց 32կգ = 532կգ

    6 տ 9ց 13կգ = 6913կգ

    8. Արտահայտիր ցենտներով՝

    600կգ = 6ց

    5տ500կգ = 55ց

    9. Արտահայտիր տոննայով՝

    400 ց =  40տ

    8000կգ  = 8տ

    10.Արտահայտի՛ր նշված միավորներով

    32ր = 1920վ

    7ժ 5ր = 3900վ

    3 օր= 72ժ

    7շաբաթը =  49օր

    8տարի 6 ամիս = 3103օր

    11.Կատարիր բաժանում՝

    3852|107
    321|36
    642|
    642

    Չափման միավորների համեմատում

    Home / Մաթեմատիկա / Չափման միավորների համեմատում

    Երկարության չափման միավորներ 

    • 1սմ=10մմ
    • 1դմ=10սմ
    • 1մ=100սմ
    • 1մ=10դմ
    • 1կմ=1000մ

    Զանգվածի չափման միավորներ 

    • 1կգ=1000գ
    • 1ց=100կգ
    • 1տ=1000կգ
    • 1տ=10ց

    Ժամանակի չափման միավորներ

    • 1օր=24ժ
    • 1ժ=60ր
    • 1ր=60վ
    • 1տ=12ամիս
    • 1դար=100տարի 

    Առաջադրանքներ․

    1․Համեմատի՛ր։ (աստղանիշի փոխարեն տեղադրելով >, <, =)

    • 10սմ < 10մ
    • 167սմ = 167սմ
    • = 20դմ
    • 3դմ3սմ < 35սմ
    • 13կմ560մ > 12կմ560մ
    • 7000կգ < 7000տ
    • 15կգ350գ = 15350գ
    • 5տ7ց > 5տ400կգ
    • 8ց140կգ > 8ց110կգ
    • 67տ350գ > 61տ350գ
    • 5ր20վ > 4ր20վ
    • 27ր10վ < 27ր30վ

    2․ Բրիգադը մինչև ընդմիջում քաղեց 2տ450կգ խնձոր, իսկ ընդմիջումից հետո՝ 600կգ ավելի։ Ամբողջ խնձորը հավասարապես լցրեցին 220 արկղի մեջ և ուղարկեցին պահեստ։ Քանի՞ կիլոգրամ խնձոր լցրեցին յուրաքանչյուր արկղի մեջ։ 

    1) 2450 + 600 = 3050

    2) 2450 + 3050 = 5500

    3) 5500 : 220 = 25կգ

    3․ Անին գնեց 7 միատեսակ տուփ կարագ։ Այդ կարագից 540գ նա օգտագործեց գաթա պատրաստելու համար, իսկ մնացած 860գ-ը պահեց սառնարանում։ Որքա՞ն էր մեկ տուփ կարագի զանգվածը։ 

    1) 540 + 860 = 1400

    2) 1400 : 7 = 200

    4. Գնացքը կայարանից դուրս եկավ ժամը 6․40-ին և տեղ հասավ նույն օրը՝ ժամը 20․15-ին։ Ինչքա՞ն ժամանակ էր գնացքը գտնվում ճանապարհին։

    13ժ 35ր

    5.․ Զբոսաշրջիկներն արշավը սկսել են հունիսի 13-ին՝ ժամը 12-ին, և ճանապարհին են գտնվել 8օր 19ժ։ Ամսի քանիսի՞ն են նրանք հասել որոշված վայրը։

    Հունիսիս 22, ժամը 07:00

    6․ Մի ձմերուկի զանգվածը 4կգ 700գ է, մյուսինը՝ երկու անգամ ավելի։ Որքա՞ն է երկու ձմերուկների զանգվածը։

    1) 4700 x 2 = 9400

    2) 9400 + 4700 = 14100

    9. Կրկնում ենք․

    ա․ 45678 թիվը քանի՞ նիշ ունի և քանի՞ հազարյակ կա հազարյակների կարգում։ 

    5 նիշ և 5 հ․

    բ․ Որքանո՞վ կմեծանա եռանիշ թիվը, եթե նրա գրությանը ձախից կցագրենք 2 թվանշանը։

    2000 – ով

    գ․ 56783  թիվը ներկայացրու՛ կարգային գումարելիների գումարի տեսքով։

    50000 + 6000 + 700 + 80 + 3

    դ․ Թվերը դասավորի՛ր  նվազման կարգով։

    456, 123,  4567, 23

    4567, 456, 123, 23

    ե․ Թվերը դասավորի՛ր աճման կարգով։

    978, 467, 820, 45

    45, 467, 820, 978

    Տնային առաջադրանքներ

    1. Խնդիր

    1.Պահեստապետը պահեստում եղած 840կգ շաքարավազից  2-ական կգ լցրեց 180 տոպրակների մեջ և ուղարկեց խանութ։ Որքան շաքարավազ մնաց խանութում։

    2.Վարպետը 300լ խաղողի հյութից լցրեց 2լ տարողությամբ 75 շիշ։Մնացած հյութը նա լցրեց 3լիտրանոց շշերի մեջ։ Քանի 3 լիտրանոց շիշ օգտագործեց նա։

    2.Արտահայտիր նշված միավորներով

    5ր 40վ =  վ

    7ժ 18ր =  ր

    5օր 18ժ =  ժ

    7տարի11ամիս = ամիս

    10դար 54տարի =  տարի

    3. Թիվը ներկայացրեք կարգային գումարելիների գումարի տեսքով

    65390=

    70038=

    501703=

    811087=

    4. Կատարիր բաժանումը և արդյունքը ստուգիր բազմապատկման միջոցով։

    8729203

    Ստուգում՝

    x
    +

    Մեր հայրենիքի անցյալն ու ներկան. Տարիների հաշվումը պատմության մեջ

    Home / հայրենագիտություն / Մեր հայրենիքի անցյալն ու ներկան. Տարիների հաշվումը պատմության մեջ

    Եթե երբևէ մենք եղել ենք Մատենադարանում կամ Հայաստանի պատմության թանգարանում, ապա այնտեղ տեսել ենք հին ձեռագրեր, նկարներ, իրեր: Այդ ամենը մեզ պատմում է մեզանից շատ առաջ ապրած մարդկանց, անցյալում տեղի ունեցած իրադարձությունների, ստեղծված արժեքների մասին: Այդ ամենը մեր պատմությունն է: Պատմությունն անվանում են ժողովրդի հիշողություն: Այդ հիշողության շնորհիվ մենք այսօր գիտենք, թե ինչպես են ապրել մեր նախնիները, ինչով ենք մենք նրանց նման կամ ինչով ենք տարբերվում: Գիտենք նաև, թե ինչ են ստեղծել, արարել կամ, ցավոք, կորուստներ ունեցել մեր նախնիները, ինչպես են պաշտպանել մեր հայրենիքը: Այդ ամենի մասին մեզ պատմում են մեր պատմիչների թողած ձեռագրերը, հին նկարները, տարբեր զրույցները, առասպելները, ավանդությունները, պահպանված իրերը՝ զարդերը, զենքերը, դրամները, տարբեր շինությունները:

    Պատմությունն օգնում է, որպեսզի սխալներ թույլ չտանք այսօր և ճիշտ կառուցենք մեր ապագան: Դրա համար բոլորս պետք է լավ իմանանք մեր պատմությունը և  պահպանենք մեզ ժառանգություն հասած արժեքները: Հայ ժողովրդի համար պատմական մեծ արժեք ունի Պատմահայր Մովսես Խորենացու Հայոց պատմություն գիրքը: Այն ներկայացնում է մեր ազգի պատմությունը՝ անհիշելի ժամանակներից մինչև իր ապրած ժամանակը՝ 5-րդ դարը: Իսկ ի՞նչ է դարը: Երբ մենք խոսում ենք որևէ իրադարձության մասին, որը տեղի է ունեցել ոչ շատ հեռավոր անցյալում, ապա նշում ենք այդ իրադարձության տարեթիվը, օրինակ, մենք ասում ենք. Հայ մեծ գրող Հովհաննես Թումանյանը ծնվել Է 1869 թվականին կամ մարդն առաջին անգամ տիեզերք թռավ 1961 թվականի ապրիլի 12-ին: Մեզանից հարյուրավոր կամ հազարավոր տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունների համար մենք ավելի հաճախ օգտագործում ենք դար և հազարամյակ բառերը: Մեկ դարը հարյուր տարին է: Հազարամյակը հազար տարին է կամ տասը դարը: Ինչպես աշխարհի շատ երկրներում, այնպես էլ մեր երկրում ընդունված է տարիների հաշվումը սկսել Հիսուս Քրիստոսի ծննդից։  Ըստ այդ հաշվարկի՝ այն բոլոր իրադարձությունները, որոնք կատարվել են նախքան Քրիստոսի ծնունդը, համարում ենք Քրիստոսի ծննդից առաջ տեղի ունեցած: Իսկ այն ամենը, ինչ եղել է դրանից հետո, համարում ենք Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած: Երբեմն գրքերում դու կարող ես հանդիպել մեր թվարկությունից առաջ (մ.թ.ա կամ մեր թվարկություն (մ.թ.) ձևերը : Օրինակ՝ հայոց արքա Տիգրան Մեծը գահ է բարձրացել Քրիստոսի ծննդից առաջ 95 թվականին, ինչը կրճատ նշվում Է Ք.ա. 95թ.: Իսկ Քրիստոսի ծննդից հետո տեղի ունեցած իրադարձությունների մասին խոսելիս հատուկ նշում չի կատարվում, այլ պարզապես գրվում է տարեթիվը: Օրինակ՝ 405 թվականին Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց այբուբենը:

    Հարցեր և առաջադրանքներ

    1. Ի՞նչ է պատմությունը, և ինչո՞ւ է անհրաժեշտ այն լավ իմանալ:

    Պատմությունը այն է, որը հին ժամանակների իրականությունները էն պատմում։ Պատմությունը պետք է իմանալ, որ կարողանանք մենք ավելի շատ գիտելիք ստանանք։

    2. Դու ո՞րերորդ դարում ես ծնվել:

    Ես ծնվել եմ 21 – րդ դարին։

    3. Ի՞նչ է դարը:

    Դարը ժամանակին իմաստով 100 տարի է, դարը 100 տարի է։

    4. Ինչպե՞ս է ընդունված կատարել տարիների հաշվումը:

    Տարիների հաշվումը, ինչպես այն ընդունված է այսօր ամբողջ աշխարհում, կատարվում է հիմնականում Գրիգորյան օրացույցով։

    Լրացուցիչ աշխատանք

    Ո՞ր դարին են պատկանում հետևյալ պատմական թվերը՝

    66թ. ― 1 – ին դար,

    301թ ― 4 – րդ դար.,

    2019թ ― 21 – րդ դար.,

    405թ. ― 5 – րդ դար,

    451թ. ― 5 – րդ դար,

    1031թ. ― 11 – րդ դար,

    1890թ. ― 19 – րդ դար,

    1900թ. ― 20 – րդ դար,

    678թ. ― 7 – րդ դար,

    980թ. ― 10 – րդ դար,

    760թ. ― 8 – րդ դար,

    540թ. ― 6 – րդ դար։