Իմ Դպրոցը

Home / Մայրենի / Իմ Դպրոցը

Բարև, ես Դավիթ Ղարիբյանն եմ։ Ես իմ դպրոցը շա՜տ եմ սիրում։ Ես 8 տարեկան եմ։ Ես սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հյուսիսային դպրոցում։ Ես արդեն երրորդ դասարան եմ։ Ես հիմա կպատմեմ իմ դպրոցի մասին։

Իմ դպրոցը շատ մեծ է։ Մենք միշտ առավոտները ընդհանուր պարապմունքներ ենք անում՝ երգում ու շնորհավորում միմյանց։

Մենք դպրոցում ճամփորդում ենք, աշխատում համակարգիչներով և բլոգային աշխատանքներ կատարում։ Ես դպրոցում ունեմ շատ ընկերներ։ Իմ ամենալավ ընկերներն են՝ Գագիկը, Նովան, Շաքեն, Գաբին, Նարեկը, Թոմը, Մարկը և Արմենը։

Շնորհակալություն կարդալու համար, հաջողությո՜ւն։