Nare’s Favorite Season

Home / English / Nare’s Favorite Season

Today Ms. White asked us to write about our favorite season. I love all the seasons. In Armenia, each season has its own beauty. Winter is wonderful, there is always a lot of snow. I also love making snowman and playing with snowballs. I also love spring because flowers start to blossom and we do not need to wear warm clothes. In the autumn, we start going back to school, leaves change their color and it gets colder.

My favorite season of all four is summer because there are a lot of fresh fruits and I have a lot of free time to play with my friends. There is a fun holiday in the summer called Vardavar (the water festival). But it is also very hot and sometimes you cannot go out during the day. I can eat a lot of ice cream, swim in the pool, and visit my uncle’s farm. The weather on the farm is not so hot and there is always something interesting to do. Last summer, I helped him pick apples and apricots, we made jam with Aunt Anush, and I ate the jam all winter. In the summer, there are many birthday parties, including mine. My birthday is on July 7. On my last birthday, we went camping with my family and slept in tents.

Activity 1. Fill in the blanks with the correct word.

  1. Nare’s favorite season is summer .
  2. Nare likes summer because there are a lot of fresh fruits and there is a lot of free time.
  3. Nare went to her uncles farm.
  4. She helped him pick apples and apricots.
  5. Her birthday is on July 7 .

Activity 2. Match the word with its definition

  1. To pick  c.                     a. when flowers start appearing and opening
  2. To go camping d.         b. You can sleep in it, when you go camping
  3. To blossom a.               c. to take a fruit/berry from a tree or a plant
  4. A tent b.                       d. to go out into the nature and stay there

Activity 3. Write the correct verbs to complete the sentences.

had, drank, fell, broke, flew, went, swam

  1. Teo swam a lot last summer.
  2. It was rainy last night. Ms. White drank hot tea.
  3. Nare had P.E. yesterday.
  4. It was windy. Rosie flew her kite with Jack.
  5. Aram fell from his bike and broke his arm.
  6. Adele woke up late that morning and went to school late.

Activity 4. Write and talk about your favorite season.

My favourite season is spring, alot of flowers blossom in spring and the sun starts to shine very bright. The morning starts to be long and the nights start to be short, its very fun and all of the kids go the the playgrounds and park. I really love spring, i can go to the pool and eat lots of ice cream. Spring is the best season of all.

Գիտելիքների ստուգման թեստ 1

Home / Մաթեմատիկա / Գիտելիքների ստուգման թեստ 1

Անուն Ազգանուն

Դավիթ Ղարիբյան

Դասարան

4 – 2 դասարան

1․ Ո՞րն է 52306 թվի ներկայացումը կարգային գումարելիների գումարի տեսքով։

1) 5000+200+30+6

2) 50000+200+30+6

3) 50000+2000+30+6

4) 50000+2000+300+6

2. Նշվածներից ո՞րն է թվի գրության 3-րդ կարգի կարգային միավորը։

1) 100

2) 300

3) 1000

4) 3

3. Երեք թվերի գումարը 660 է։ Դրանցից երկուսի գումարը նույնպես 660 է։ Ո՞րն է երրորդ թիվը։

1) 220

2) 0

3) 330

4) 1

4. Բերվածներից ո՞րն է ճիշտ։ Աստղանիշներով ծածկագրված են թվանշաններ։

1) 704*6<70399

2)***>***8

3) ***1>7**

4) 2*654<1*654

5. Ո՞ր շարքի բոլոր թվերն են 24-ի բաժանարարներ։

1) 1, 2, 4, 7, 12, 24

2) 2, 3, 4, 12, 24

3) 1, 6, 8, 10, 12, 24

4) 24, 48, 72, 96

6. Այգում կա 45 ծառ։ Դրանց 3/5 մասը ծիրանենի, իսկ մնացածը՝ դեղձենի։ Քանի՞ դեղձենի կա այգում։

1) 27

2) 9

3) 18

4) 15

7․ Հաշվի՛ր 6մ5սմ-25սմ արտահայտության արժեքը։

1) 6մ20սմ

2) 45սմ

3) 5մ80սմ

4) 4մ

8․ Գտի՛ր անհայտ բաղադրիչը․ *-220=110

1) 330

2) 110

3) 2

4) 24200

9․ Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի գումարը, եթե գումարելիներից մեկը մեծացնենք 50-ով, իսկ մյուսը փոքրացնենք 30-ով։

1) կփոքրանա 20 անգամ

2) կմեծանա 20 անգամ

3) կմեծանա 20-ով

4) կփոքրանա 20-ով

10․ 230000մ-ն արտահայտի՛ր կիլոմետրերով։

1) 230 կմ

2) 23կմ

3) 2300կմ

4) 23000կմ

11․ Հաշվի՛ր քառակուսու մակերեսը՝ իմանալով, որ նրա պարագիծը հավասար է 40սմ։

1)40 : 4 = 10
2) 10 x 10 = 100

12․ Աննայի մտապահած թվի և 125-ի տարբերությունը 8 անգամ մեծ է 40-ից։ Ո՞ր թիվն է մտապահել Աննան։

1) 8 x 40 = 320
2) 320 + 12 = 445

13․ Դի՛ր փակագծերն այնպես, որ ստանաս ճիշտ հավասարություն։                       55×55-55:55+55:11=5  

55x(55-55):55+55:11=5

14. Հաշվի՛ր 3248։8-(8×220-7×220) արտահայտության արժեքը։

1) 8 x 220 = 1760
2) 7 x 220 = 1540
3) 1760 – 1540 = 220
4) 3248 : 8 = 406
5) 406 – 220 = 186

15․ Հայկը 12 տարեկան է։ Հայրիկը նրանից մեծ է 3 անգամ։ 7 տարի հետո հայրիկը քանի՞ տարով մեծ կլինի Հայկից։

1) 12 x 3 = 36
2) 36 – 12 = 24

16․ Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 6 ժամում 50կմ/ժ արագությամբ։ Որքա՞ն ժամանակում նա կանցներ այդ ճանապարհը, եթե շարժվեր 10կմ/ժ-ով մեծ արագությամբ։

1) 50 x 6 = 300
2) 50 + 10 = 60
3) 300 : 60 = 5

17․ 220 տեղանոց դահլիճում ներկայացման ժամանակ զբաղեցված տեղերը 120-ով ավելի էին ազատ տեղերից։ Հաշվի՛ր թատրոնի մուտքի տոմսի արժեքը՝ իմանալով, որ այդ օրվա վաճառված տոմսերի ընդհանուր գումարը կազմել է 340000դրամ։

1) 220 – 120 = 100
2) 100 : 2 = 50
3) 120 + 50 = 170
4) 340000 : 170 = 2000

Առասպելներ բնության երևույթների մասին

Home / հայրենագիտություն / Առասպելներ բնության երևույթների մասին

ԵՐԿԻՆՔ ԵՎ ԵՐԿԻՐ

Երկինքը նաև քաղաք է, երբեմն կոչվում է Անգին քաղաք, շրջապատված պղնձե դարպասներ ունեցող քարե բարձր պարիսպներով։

Read more: Առասպելներ բնության երևույթների մասին

Մաքուր պահենք մեր օդը

Home / Մաթեմատիկա / Մաքուր պահենք մեր օդը

Մարդուն և կենդանի մյուս օրգանիզմներին շնչառության համար անհրաժեշտ է մաքուր օդ: Բայց շատ տեղերում, հատկապես մեծ քաղաք­ներում այն աղտոտված է: Քաղաքներում աշխատող շատ գործարան­ներից օդ են թափանցում թունավոր գազեր, փոշի: Ավտոմեքենաներից նույնպես անջատվում են վնասակար շատ գազեր: Այդ բոլորը վտանգա­վոր են բույսերի, կենդանիների և մարդու համար: Վնասակար նյութեր արտանետող գործարանների շրջակայքում բույսերը կամ շատ վատ են աճում, կամ բոլորովին չեն աճում, կենդանիները ոչնչանում են, իսկ մար­դիկ հիվանդանում են մաշկի, աչքերի, թոքերի տարբեր հիվանդություն­ներով:

Օդի աղտոտումը սպառնում է մարդկանց առողջությանը և Երկրի ամբողջ օրգանական աշխարհին: Ահա թե որքան կարևոր է օդը մա­քուր պահելը: Դրա համար գործարանների, ֆաբրիկաների ծխնելույզ­ների վրա տեղադրում են օդամաքրիչ, փոշեկլանիչ սարքեր, որոնք զտում են վնասակար արտանետումները:
Օդը մաքրելու գործում կարևոր նշանակություն ունեն բույսերը: Տերևների միջոցով նրանք կլանում են օդում եղած փոշին և վնասակար գազերը: Բույսերը կատարում են մեկ ուրիշ կարևոր «աշխատանք» ևս: Նրանք օդից վերցնում են ածխաթթու գազը՝ իրենց անհրաժեշտ սննդանյութեր պատրաստելու համար, և այդ ընթացքում «արտադրում» են թթվածին, որը, ինչպես գիտեք, խիստ անհրաժեշտ է բոլոր կենդանի օրգանիզմների շնչառության համար: Ահա թե ինչու շնչելը հեշտ է այնտեղ, որտեղ շատ են բույսերը: Դրա համար էլ կանաչ տարածքները պետք է ընդարձակել, և ձեզանից յուրաքանչյուրը պետք է նպաստի իր շրջապատի կանաչ տարածքների մեծացմանը:

Ուշադիր նայի՛ր գծագրերին և ամեն մեկի տակ գրի՛ր, թե ներկված մասը այդ պատկերի որ մասն է կազմում

Home / Մաթեմատիկա / Ուշադիր նայի՛ր գծագրերին և ամեն մեկի տակ գրի՛ր, թե ներկված մասը այդ պատկերի որ մասն է կազմում

1.

4/16

8/16

8/16

2. 

1/8

2/8

2/8

2/8

2/8

4/8

3. 

1/3

1/3

3/9

1/6

1/9

4/9

4. 

3/9

2/6

1/3

1/2

1/4

3/8

Թեստ – 6

Home / Մաթեմատիկա / Թեստ – 6

Ագռավները շատ խելացի թռչուններ են, բայց մարդիկ նրանց այդքան էլ չեն սիրում: Եվ դա իր պատճառն ունի: Այս թռչունները գողանում են մարդկանց իրերը: Կարող են նաև հարձակվել տնային կենդանիների վրա և փչացնել այգիների բերքը

Ագռավները շատ խելացի թռչուններ են: Նրանք կարող են սնունդ ձեռք բերելու համար հետաքրքիր միջոցներ գտնել։ Օրինակ՝ ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։ Իսկ մեծ քաղաքներում ագռավները ընկույզը նետում են խաչմերուկներում, որտեղ դրանք մեքենաների անիվներ տակ կոտրվում են: Ագռավները սպասում են կարմիր լույսին, որ մեքենաները կանգնեն, և իրենք կարողանան ընկույզն ուտել։

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ագռավները կարող են բառեր ասել։ Տարբեր կռկռոցներով կարող են նաև տեղեկացնել իրենց ընդհանուր հավաքների, սպառնացող վտանգների կամ սննդի մասին։


Ագռավները միասեր թռչուններ են: Եվ երբ նրանք ընտրում են իրենց զույգին, ամբողջ կյանքն անցկացնում են նրա հետ, և զույգի մահից հետո նոր զույգ չեն փնտրում:

Կան նաև սպիտակ ագռավներ։ Սակայն նրանք արագ ոչնչանում են։ Սպիտակ գույնը թույլ չի տալիս ազատ և արդյունավետ որս անել կամ թաքնվել գիշատիչներից:

Առաջադրանք

Տեքստից դո´ւրս գրիր մեկ պատճառ, որի համար մարդիկ կարող են չսիրել ագռավներին:

Ագռավները գողանում են մարդկանց իրերը: Դրա համար մարդիկ այդքան շատ չեն սիրում ագռավներին։

Տեքստից դո´ւրս գրիր ագռավի՝ ընկույզ կոտրելու մեկ օրինակ:

Ընկույզ կոտրելու համար նրանք թռչում են բարձր և այնտեղից ընկույզը գցելով գետնին՝ կոտրում, ուտում են։

Տեքստից դո՛ւրս գրիր՝ ի՞նչ են անում ագռավները, երբ սարերում մարդիկ մոտենում են նրանց բներին:

Ագռավները սարերում մարդկանց վրա մեծ քարեր են գլորում, որպեսզի մարդիկ հեռանան իրենց բներից:

Ընդգծի´ր սխալ պատասխանը։

Ագռավներն իրենց զույգի մահից հետո նոր զույգ են ընտրում,

Ագռավներն իրենց ընկերոջ մահից հետո նոր զույգ չեն ընտրում:


Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։

Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև մարդիկ նրանց որսում են:

Սպիտակ ագռավները ժամանակի ընթացքում սևանում են:

Սպիտակ ագռավները ոչնչանում են, որովհետև գույնի պատճառով չեն կարողանում թաքնվել թշնամիներից:

Սպիտակ ագռավներ չեն լինում:

Գրի´ր՝ ի՞նչ նոր բան իմացար ագռավների մասին: Որ նրանք շատ խելացի են և նրանք նրանց բները պաշտպանում են, նրանց ընկերների հետ շատ երկար ապրում են։

Գրի´ր կապույտ ներկված բառերի հականիշները։
———–Քիչ———————–
————Ցածր———————-
————-Փոքր———————
————–Դանդաղ——————–

Գրի´ր տեքստում հոգնակի թվով գործածված 2 բառ: __________Քարեր__________________

__________Թռչուններ__________________


Ըստ տեքստի՝ ագռավներն ինչպիսի՞ն են: Գրի՛ր 2 բառ։

____Խելացի______________

____Սև______________

Ընդգծի´ր ճիշտ պատասխանը։ «Թռչել», «ուտել» բառերը ցույց են տալիս.

առարկա,

թիվ,

հատկանիշ

գործողություն:

Մաս և ամբողջ

Home / Մաթեմատիկա / Մաս և ամբողջ

Դասարանական առաջադրանքներ

1․  Կարդա՛ և մեկնաբանի՛ր, թե ինչ են ցույց տալիս հետևյալ գրառումները․

Խնձորը բաժանել են 4 մասի, վերցրել են 1 մասը

Ձմերուկը բաժանել են 2 մասի, վերցրել են 1 մասը

Տարին բաժանել են 10 մասի, վերցված է 1 մասը

Շրջանը բաժանել են 8 մասի, վերցրած է 1 մասը

2․ Պատկերներից յուրաքանչյուրի նշված մասն արտահայտի՛ր թվերով։ 

1/9

1/3

1/6

3 Արտահայտի՛ր․

1սմ-ը` 1/100 մետրով 

1մ-ը 100սմ է, ուստի 1սմ-ը կկազմի 1մ-ի 1100 մասը՝ 1սմ=1100մ 

1դմ-ը` 1/10 մետրով

1մ-ը` 1/1000 կիլոմետրով 

1մմ-ը` 1/10 սանտիմետրով

1կգ-ը` 1/1000 տոննայով 

4․ Պարզի՛ր՝ ինչի է հավասար նշված մասը, և գրիր՛ հավասարության տեսքով։

Մեկ հարյուրերորդ ցենտները  1/100ց=1կգ

Մեկ հազարերորդ տոննա 1/1000 = 1կգ 

Մեկ հազարերորդ լիտր 1/1000 = 1մլ

Մեկ հազարերորդ կիլոգրամ 1/1000 = 1գր

Մեկ հազարերորդ կիլոմետր 1/1000 = 1մ

Մեկ հարյուրերորդ կիլոգրամ  1/100 = 10գ

Մեկ հարյուրերորդ մետր 1/100 = 1սմ

Մեկ հարյուրերորդ դեցիմետր 1/100 = 1մմ

Մեկ հարյուրերորդ դար 1/100 = 1տարի

Տնային առաջադրանքներ

1․ Պատկերներից յուրաքանչյուրի նշված մասն արտահայտի՛ր թվերով։ 

1/4

1/8

1/6

2 Արտահայտի՛ր․

1ց-ը տոննայով 1/10տ 

1կգ-ը ցենտներով 1/100ց

1գ-ը կիլոգրամով 1/1000գ

1ժ-ը օրով 1/24ժ

1ր-ն ժամանակով 1/60ժ 

1վ-ը րոպեով 1/60վ

1տարին դարով 1/100դար

3․ Պարզի՛ր՝ ինչի է հավասար նշված մասը, և գրիր՛ հավասարության տեսքով։

Մեկ տասներորդ մետր 1/10 = 1դմ 

Մեկ տասներորդ սանտիմետր 1/10 = 1մմ

Մեկ տասներորդ դեցիմետր 1/10 = 1սմ

Մեկ քսանչորսերորդ օր 1/24 = 1ժ

Մեկ տասներկուերորդ տարի 1/12 = 1 ամիս

Մեկ յոթերորդ շաբաթ 1/7 = 1օր

Մեկ վաթսուներորդ ժամ 1/60 = 1ր

Մեկ տասներորդ տոննա 1/10 = 1ց

Առասպելներ բնության երևույթների մասին

Home / հայրենագիտություն / Առասպելներ բնության երևույթների մասին

ԵՐԿԻՆՔ ԵՎ ԵՐԿԻՐ

Երկինքը նաև քաղաք է, երբեմն կոչվում է Անգին քաղաք, շրջապատված պղնձե դարպասներ ունեցող քարե բարձր պարիսպներով։ Երկնային քաղաքը մի լույս տաճար է կամ ծիածանաքարով կառուցված՝ վեհ կամարներով շողշողուն պալատ։ Ամեն ինչ այնտեղ լույս ու փայլ է, հրաշալիք, այնտեղ ոչ խավար կա, ոչ ցուրտ։ Դա «անմահության տուն ու տեղ է»։
Երկիրը հանգչում է ցուլի եղջյուրների վրա. երբ նա թափահարում է գլուխը, երկրաշարժ է առաջանում։ Ուրիշ պատկերացումների համաձայն՝ երկիրը գտնվում է օվկիանոսի վրա, չորս կողմից շրջափակված Լևիաթան ձկան մարմնով, նրա գլուխը եկել և մեկ թիզ տարածություն է մնացել, որ հասնի պոչին։ Ձուկը կարծում է, թե իր պոչը օտար կենդանի է, որ միշտ խաղում է իր քթի տակ։ Նա շարունակ հետապնդում է նրան, ուզում է բռնել ու կծել, բայց չի կարողանում, որովհետև աշխարհի ստեղծման օրից մինչև վախճանը Լևիաթանը մի փոքրիկ անգամ չի աճում։ Եթե հանկարծ նրան հաջողվի բռնել իր պոչը, այնժամ աշխարհը քարուքանդ կլինի։ Իսկ երբ նա իր պոչը բռնելու նպատակով շարժումներ է անում, երկիրը ցնցվում է, և երկրաշարժ է առաջանում։ Լևիաթանի գլխին մի մեծ ադամանդ կա, որ գիշեր-ցերեկ լույս է տալիս։ Երբ նա ջրի մեջ շարժումներ է անում, գլխի ադամանդի շողերը փայլատակում են աշխարհի տարբեր կողմերում։
 * Լևիաթան — Աստվածաշնչում կամ հին հրեական ավանդության մեջ՝ ծովային վիթխարի հրեշ, վիշապ։

ԼՈՒՅՍ ԵՎ ԽԱՎԱՐ

Լույսի և խավարի կամ ցերեկվա և գիշերվա կանոնավոր իրար հաջորդելը կարգավորում է Ժուկը1 կամ Ժուկ ու ժամանակը։ Նա ալեհեր ծերունի է՝ նստած մի բարձր սարի վրա։ Ժուկ ու ժամանակը ձեռքին ունի երկու կծիկ, մեկը՝ սպիտակ, մյուսը՝ սև։ Նա կծիկներից մեկը կամ մյուսը հերթով սարից ցած է գլորում։ Լեռան մեկ կողմից նա մի կծիկը ցած է գլորում, մինչդեռ լեռան հակառակ կողմից մյուսը կծկում է։ Երբ սպիտակ կծիկն է քանդելով ցած գլորում՝ լուսանում է, արևը ծագում։ Բայց երբ սպիտակ կծիկն է կծկում, իսկ սևը քանդելով՝ ցած գլորում, մթնում է, արևը մայր է մտնում։
Գիշերային խավարն անձնավորում են սև պառավ վհուկները։ Նրանք արևի և լույսի թշնամիներն են, որ աշխարհի ստեղծման օրից հետապնդում են արևին, բայց չեն կարողանում նրան հասնել կամ բռնել։ Երբ երեկոն իջնում է, նրանք սարերի տակից դուրս են գալիս մեր աշխարհը, որպեսզի բռնեն արևին, բայց արևն արդեն մայր մտած է լինում, և միայն վերջալույսի ցոլքերն են աշխարհը լուսավորում։ Այդ պահին նրանք մեկ բերան փչում են, և մութը պատում է ամբողջ աշխարհը։ Պառավ գիշերամայրերը ձեռներին սև օձեր բռնած սկսում են դեսուդեն վազել, մտնում են սարերը, քարերը, անտառները, տները, գյուղերը, քաղաքները, կարծելով, թե արևն այնտեղ է թաքնվել։ Երկար որոնելով ու չգտնելով արևին, նրանք մտնում են ավերակ ջրաղացներն ու ցամաքած հորերը, որոնք նրանց սովորական ուղիներն են դարձել և դրանց միջով անցնում են գետնի տակ ու ծովերի հատակը՝ արևին փնտրելու։ Հենց այդ պահին արևելքում շառագունում է արշալույսը, լուսանում, և արեգակը գետնի տակից բարձրանում է երկինք։ Եթե գիշերամայրերին հանկարծ հաջողվի տեսնել արևի երեսը, ապա երկրի վրա ոչ մի կենդանի արարած չի մնա, ամեն ինչ կկործանվի ու կոչնչանա, և աշխարհը կլցվի միայն նրանց օձերով։ Բայց, բարեբախտաբար, նրանք երբեք չեն կարողանում տեսնել արևի երեսը։

Արև և Լուսին
Արևը թագավոր է, լուսինը՝ թագուհի։ Լուսինը շրջագայության է դուրս գալիս այն ժամանակ, երբ արար աշխարհը քնած է լինում, որպեսզի ոչ ոք չկարողանա իրեն տեսնել։ Նա զբոսանքի է դուրս գալիս՝ շրջապատված աստղերով, որոնք իր կույս ընկերուհիներն ու նաժիշտներն են։ Լուսին թագուհին ծով բարիքներ է սփռում աշխարհի բոլոր արարածներին, մեկ-մեկ էլ ամոթխածությունից իր դեմքը ծածկում է ամպի քողով։

ԼՈՒՍԻՆ

Լուսինը մի անհամբեր երեխա է եղել։ Մի օր, երբ մայրը խմոր է շաղախում, լալով գալիս է, մորից հաց է ուզում։ Մայրը զայրացած՝ խմորոտ ձեռով ապտակում է լուսնին, անիծում, որ նա երբեք չկշտանա։ Ապտակից լուսինը թռչում է երկինք, դեմքին՝ խմորի կտորներ։ Երբ լուսինը կուշտ է լինում, պայծառ փայլում է երկնքում, երբ քաղցում է՝ խավարում։՛

ԱՍՏՂԵՐ

Աստղերը երկնքի կանթեղներն են, որոնք իբրև ջահեր առանց պարանի կախված են բարձր ու լայն, անսյուն ու անգերան կառուցված երկնային տաճարում և առանց ձեթի լույս են տալիս։ Աստղերը լինում են չար և բարի։ Ամեն մարդ ծնվում, աշխարհ է գալիս մի աստղի տակ. որի տակ կանգնում է մարդը ծնվելիս՝ իր բախտն է։ Եթե նրա աստղը բարի է, նա բախտավոր է, եթե չար է՝ դժբախտ։

Ծիր-կաթին աստղաբույլը կոչվում է նաև Հարդագողի կամ Դարմանագողի ճանապարհ։ Մի խիստ ձմեռ Վահագն աստվածը ասորեստանցիների նախնի Բարշամից հարդ է գողանում, և Ծիր կաթինը այդ գողացված հարդի հետքն է։

ՔԱՋ ՆԱԶԱՐԸ

Home / Մայրենի / ՔԱՋ ՆԱԶԱՐԸ

1

Լինում է, չի լինում՝ մի խեղճ մարդ, անունը՝ Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում․ է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։

Read more: ՔԱՋ ՆԱԶԱՐԸ

Հաջորդական թվեր

Home / Մաթեմատիկա / Հաջորդական թվեր

Դասարանական առաջադրանքներ

1․ Գտի՛ր այն երկու հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 243 է։

1) 243 – 1 = 242

2) 242 : 2 = 121

3) 121 + 1 = 122

2․ Գտի՛ր այն երկու հաջորդական զույգ թվերը, որոնց գումարը 442 է։

1) 442 – 2 = 440

2) 440 : 2 = 220

3) 220 + 2 = 222

3․ Գտի՛ր այն երկու հաջորդական կենտ թվերը, որոնց գումարը 212 է։

1) 212 – 2 = 210

2) 210 : 2 = 105

3) 105 + 2 = 107

4․ Գտի՛ր այն երեք հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 213 է։

1) 213 – 3 = 210

2) 210 : 3 = 70

3) 70 + 1 = 71

5․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը 219 է։

1) 219 – 3 = 216

2) 216 : 3 = 72

3) 72 + 1 = 73

6․ Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 135 է։ Գտեք այդ թվերը։

1) 2 x 3 = 6

2) 135 – 6 = 129

3) 129 : 3 = 43

7․ Հաշվիր 15-ի պատիկ բոլոր երկնիշ թվերի գումարը, որոնք պատիկ են նաև 10-ին։

30 + 60 + 90 = 180

Տնային առաջադրանքներ

1․ Գտիր այն երկու հաջորդական բնական թվերը, որոնց գումարը 241 է:

1) 241 – 1 = 240

2) 240 : 2 = 120

3) 120 + 2 = 122

2․ Գտի՛ր այն երկու հաջորդական զույգ թվերը, որոնց գումարը 242 է։

1) 242 – 2 = 240

2) 240 : 2 = 120

3) 120 + 2 = 122

3․ Գտի՛ր այն երկու հաջորդական կենտ թվերը, որոնց գումարը 412 է։

1) 412 – 2 = 410

2) 410 : 2 = 205

4․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը 432 է։

1) 432 – 3 = 429

2) 429 : 3 = 143

3) 143 + 1 = 144

4) 144 + 1 = 145

5․ Գտի՛ր այն երեք հաջորդական թվերը, որոնց գումարը 180 է։

1) 180 – 3 = 177

2) 177 : 3 = 59

3) 59 + 1 = 60

4) 60 + 1 = 61

6․ Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է։ Գտեք այդ թվերը։

1) 69 – 6 = 63

2) 63 : 3 = 21

3) 21 + 1 = 22

4) 22 + 1 = 23

7․ Կատարի՛ր գործողությունները․

2կգ550գ+4կգ640գ-1կգ300գ

8լ80մլ+1լ980մլ-5լ250մլ