Երկրաշարժ

Home / Բնագիտություն / Երկրաշարժ
EarthquakeDrill6Web-e1354879035686
earthquake-e1354878955946

Երկրաշարժի ժամանակ Երկրի կեղևը սկսում է ցնցվել, և եթե ցնցումներն ուժեղ են, դրանք կարող են նույնիսկ շենքեր քանդել: Այն վայրերում, ուր երկրաշարժներն ավելի հաճախ են լինում, շենքերը կառուցում են հատուկ ձևով, որ դիմանան ցնցումներին:

Երկրաշարժի ուժը չափվում է պայմանական միավորներով՝ բալերով: Մեկ բալից թույլ երկրաշարժերը չեն գրանցվում: Դրանք գրանցում  են միայն հատուկ սարքերը: Մարդիկ երկրաշարժերը զգում են 3-4 բալ ուժգնության դեպքում: 7 բալից բարձր երկրաշարժերը համարվում են ավերիչ: Այն վայրերը,  որտեղ երկրաշարժեր ավելի  հաճախակի են տեղի ունենում, կոչվում է  սեյսմիկ  գոտիներ:
Երկրակեղևի խորքը, որտեղ գոյանում է խզում, ճեղքում և ապարների տեղաշարժ, կոչվում  է երկրաշարժի օջախ, իսկ Երկրի մակերևույթին՝ օջախի վերևում գտնվող կետը կոչվում է երկրաշարժի  վերնակենտրոն (էպիկենտրոն):
Սակայն շատ կարևոր է իմանալ, թե ինչպես պետք է պաշտպան­վել երկրաշարժի ժամանակ: Դա, իհարկե, կախված է այն բանից, թե մարդ որտեղ է գտնվում, երբ երկրաշարժ է սկսվում: Եթե շեն­քի ներսում եք և չեք հասցնի արագ դուրս գալ, ճիշտ կլինի թաքն­վել որևէ ամուր կահույքի տակ, որպեսզի ընկնող իրերը ձեզ չվնասեն: Իսկ եթե դրսում եք, պիտի աշխատեք գնալ բաց տեղ՝ կա­ռույցներից, ծառերից և հոսանքալարերից հեռու:

Իսկ հիմա դիտենք հետաքրքիր ֆիլմ և կրկնենք կարևոր կանոնները․․․

Ֆիլմը դիտեք  ձեր ընտանիքներում և փորձեք դուք էլ սովորեցնել ձեր տան մեծերին երկրաշարժից պաշտպանվելու կանոնները։

Երկրաշարժիչ պաշտպանվելու կանոնները

Երկրաշարժ․ հետաքրքիր է իմանալ

Վերը նշված նյութերը կարդալուց, դիտելուց, քննարկելուց հետո կատարեք հետևյալ առաջադրանքը՝

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ — Տանը ծնողների օգնությամբ պարզեք, թե որոնք են ձեր տան ապահով տեղերը, ներսի կրող սյուները կամ հիմնական պատերը:

Հայոց լեզու 5 (90 – 100 առաջադրանքներ)

Home / Մայրենի / Հայոց լեզու 5 (90 – 100 առաջադրանքներ)

90. Տրված արմատներով բաղադրյալ բառեր կազմի՛ր:

Սառն (սառ) – սառցարան, միտ (մտ) – մտածել, մուր (մր) – մրոտվել:

91. Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝

մայրություն – մայր + ություն

անամոթ – ան + ամոթ:

Ամպոտ – ամպ + ոտ, քարոտ – օդ + ային, օդային, անշնորհք – ան + շնորհք, դժգոհ – դժ + գոհ, հեռավոր – հեռ + ավոր, բարություն, գրավոր, անորոշ, տհաճ:

92. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի´ր և բաղադրյալ բառեր կազմի´ր (քանիսը կստացվի):

Ա.Թութ, կարմիր, փուշ, ոսկի, տուն, գույն, կաթ(ն), խորհուրդ:

Բ.Ան-, -յա, -ենի, -ոտ, -արան, -ավուն, -եղեն, -ավոր:

93. Նախորդ վարժության Ա և Բ խմբերի տարբերությունը բացատրի´ր : Ինչպ՞ես կանվանես Բ խմբի մասնիկները:

94. Ամեն շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր ե կազմի՛ր բաղադրյալ բառեր:

Ա. Գետ, կանչ, լույս (լուս), գիր (գր), սիրտ (սրտ), միտ:

Բ. Ան-, -ավոր, -ել, -ակ, -֊ք, -ոտ:

95. Բ խմբի մասնիկները (վարժ. հ. 92 և 94) ածանցներ են: Փորձի՛ր բացատրել, թե ի՞նչ է ածանցը:

96. Տրված բառերից նորերը կազմի´ր ակ, իկ, ուկ մասնիկներով (ածանցներով): Այդ ածանցներն ի՞նչ իմաստ են տալիս բառին:

Ա.Աստղ, արկղ, թիթեռ, թերթ, գետ, նավ, դուռ(ն), թռչուն, խոզ, գառ(ն):
Բ. Հայր, մայր, տատ, պապ, քաղցր, անուշ, որդի, տաք, հարս(ն):

97. Տրված բառաշարքերից ընտրի՛ր ածանցավոր բառերը ե արմատն ածանցից գծիկով բաժանի´ր:

Օրինակ՝
ձկնիկ – ձկն (ձուկն) – իկ:

Տնակ – տն (տուն) – ակ:

ա) Շապիկ, մկնիկ, զատիկ, ծաղիկ, մայրիկ, աղջիկ,շնիկ, փիսիկ, գեղեցիկ, կապիկ, փոքրիկ, սիրունիկ, կողիկ (կոտլետ), թիթեռնիկ, ծիտիկ, քթիկ, տոտիկ, մատիկ: 
բ) Գնդակ, գետակ, վանդակ, ելակ, կատակ, նապաստակ, առվակ, զավակ, բակ, գուշակ, որդյակ, դղյակ, կտակ, պատանյակ, թիակ, թակ, բլրակ, վարդակ, սոխակ, մահակ, մոծակ:
գ) Գայլուկ, բուկ, մանուկ, գառնուկ, ձագուկ, ձուկ, ձիուկ, բազուկ, մուկ, աղմուկ, հատուկ, մարդուկ, պոչուկ, վհուկ, ձմերուկ:

98. Սխալները գտի´ր և ուղղի´ր:

Օրինակ՝

Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն: – 1. Բնության մեջ ամեն ինչ՝ փոքրիկ թիթեռն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:
2. Բնության մեջ ամեն ինչ՝ թիթեռնիկն անգամ շատ բան կարող է սովորեցնել մարդուն:

Փոքրիկ բլրակն էլ անցիր ու կհասնես ասածս ծառին:
Փոքրիկ ձկնիկը ջրիմուռների տակ էր թաքնվել: 
Քաղաքի ծայրին՝ մի փոքրիկ տնակում, ապրում էր կախարդը:
Մի փոքրիկ առվակ իջնում էր սարն ի վար:
Անտառից դուրս եկավ մի պստլիկ ձիուկ:
Հավն ածեց մի փոքրիկ ձվիկ:
Քամին դես ու դեն էր քշում կտոր-կտոր ամպիկները:

99. Տրված բառերից կամ արմատներից նոր բառեր կազմիր՝ ակ, իկ, ուկ ածանցներով: Այստեղ այդ ածանցները փոքրացնում կամ քնքշացնո՞ւմ են:

ա) Թափանց(ել), շրջ(ել), մարտ(նչել), սիրտ ճմլ(ել), ճանճ քշ(ել):
 բ) Օրեն(ք), ճաշ, ախորժ, սահուն, պահել, ընդուն(ել), մոլոր(ել), գիտ(ենալ), պատվիր(ել), բուռն(ն):
 գ) Կտր(ել), դիպչ(ել), խուսափ(ել):

100. Տրված բառերից տեղ ցույց տվող ածանցավոր բառեր կազմի՛ր: Գրի՛ր գործածված մասնիկները (ածանցները): Կազմածդ ո՞ր բառերն են մեծատառով սկսվում:

Օրինակ՝ 
հույն – Հունաստան:

Հիվանդ, ծաղիկ, մուկ, հայ, նիստ, այբուբեն, դաս, դպիր, դարբին, հյուր, զոր(ք), ռուս, գործ, բրուտ, կույս, ուզբեկ, հնդիկ, թուփ, ծիրանի:

Անհատական Պլան

Home / Ձմեռային ճամբար / Անհատական Պլան
  1. Անուն, Ազգանուն- Դավիթ Ղարիբյան
  2. Դպրոց, դասարան-Հյուսիսային դպրոց-պարտեզ, 5.2 դասարան
  3. Ընտրությամբ գործունեություն- Ֆուտբոլ, մաթեմատիկա
  4. Երթուղուց օգտվու՞մ եք- Այո
  5. Երկարացված օրվա ճամբարից օգտվու՞մ եք-այո
  6. Լրացուցիչ պարապմունք (գրեք որտեղ եք հաճախում պարապմունքի դասերից  հետո, և նշեք առարկայի անունը)- Թաթերական, կիթառ
  7. Լողալ գիտե՞ք-այո
  8. Հեծանիվ վարու՞մ եք-այո
  9. Նախընտրելի ջոկատը-“Թաթերասերների ջոկատ”

Տոնածառի ծագումը

Մեր օրերում Ս. Ծննդյան տոնի և Ամանորի անբաժան խորհրդանիշն է տոնական զարդարված տոնածառը, որը սակայն երկար ճանապարհ է անցել` մինչև մեզ հասնելը: Գերմանիային է վերագրվում Ս. Ծննդյան տոնի ծառի զարդարման ավանդույթի սկիզբը 16-րդ դարում, երբ հավատավոր քրիստոնյաները զարդարված ծառերը բերեցին իրենց տները: Ոմանք տոնածառը պատրաստում էին փայտից և զարդարում մշտադալար բույսերով և մոմերով: Աստիճանաբար տոնածառի ավանդույթը տարածվեց Եվրոպայի տարբեր երկրներում: Անգլիայի Վիկտորիա թագուհու ամուսինը` իշխան Ալբերտը տոնածառն ավելի նորաձև դարձրեց` 1841թ. անգլիական առաջին տոնածառը Ուինձորի դղյակում զարդարելով մոմերով, զանազան կոնֆետներով, մրգերով և մեղրաբլիթով: Իհարկե, շուտով անգլիացի այլ հարուստներ հետևեցին նրա օրինակին` զարդարելու նպատակով օգտագործելով զանազան խենթուխելառ իրեր: Չարլզ Դիկենսը նկարագրել է տոնածառ` զարդարված տիկնիկներով, խաղալիք փոքրիկ կահույքով, երաժշտական գործիքներով, հրացաններով և թրերով, մրգով և քաղցրավենիքով: 


19-րդ դարի առաջին տասնամյակներում տոնածառերն ընդունված չէին: Տոնածառի առաջին ցուցադրությունը 1830-ական թվականներին կատարեցին Փենսիլվանիայի գերմանացի նորաբնակները: Նրանք ցուցադրեցին մի տոնածառ` տեղի եկեղեցու համար գումար հանգանակելու նպատակով: 1851թ. եկեղեցիներից մեկի բակում տոնածառ դրվեց, սակայն ծխականներն այն համարեցին վերադարձ հեթանոսությանը և եկեղեցու սպասավորին խնդրեցին տոնածառը հանել: Մինչև 1980-ական թվականները տոնածառի զարդարանքները գալիս էին Գերմանիայից, իսկ ԱՄՆ-ում տոնածառը գնալով ավելի ու ավելի մասսայական էր դառնում:


Եվրոպացիներն օգտագործում էին փոքր տոնածառեր` մոտավորապես 4 ֆուտ բարձրությամբ, մինչդեռ ամերիկացիները գերադասում էին հատակից միչև առաստաղ հասնող տոնածառերը: 20-րդ դարի սկզբում ամերիկացիներն իրենց տոնածառերը զարդարում էին հիմնականում տնայնագործ զարդարանքներով, իսկ գերմանական ծագումով ամերիկացիները շարունակում էին օգտագործել խնձոր, ընկուզեղեն և նշակարկանդակ: Շարաններ էին պատրաստվում մեջընդմեջ դրված վառ գույներով ներկված եգիպտացորենի բոված հատիկներից (ադիբուդի), հատապտուղներից և ընկուզեղենից:


Էլեկտրականությունը նպաստեց, որ լույսերով զարդարված տոնածառերը զարդարվեն աշխույժ գույներով: Դրանից հետո տոնածառերը սկսեցին հայտնվել քաղաքային հրապարակներում: Թե մասնավոր և թե հանրային բոլոր կարևոր շենքերը տոնածառի զարդարումով ազդարարում էին Ս. Ծննդյան տոնի սկիզբը: Վաղ տոնածառերը զարդարվում էին փերիների և բարի հոգիների պատկերներով, թեև եղջյուրները և զանգակներն էլ օգտագործվում էին չար ուժերին վախեցնելու համար: Լեհաստանում տոնածառերը զարդարվում էին հրեշտակներով, սիրամարգերով և այլ թռչուններով, ինչպես նաև շատ աստղերով, Շվեդիայում` վառ գույներով ներկված փայտե խաղալիքներով և կենդանիների ու երեխաների ծղոտե պատկերներով: Դանիայում տոնածառների վրա կախում էին դանիական փոքրիկ դրոշակներ, զանգակներ, աստղեր, ձյան փաթիլներ և սրտիկներ: Ճապոնիայում քրիստոնյաները նախընտրում էին փոքրիկ հովհարներ և թղթե լապտերինկեր: Լիտվայում տոնածառերը զարդարում էին ծղոտե թռչնավանդակներով, աստղերով և երկրաչափական պատկերներով: Ծղոտը խորհրդանշում էր նոր տարում առատ բերքի մաղթանք: Չեխոսլովակիայում  տոնածառերը զարդարում էին ներկված ձվի կճեպից պատրաստված զարդարանքներով: Ուկրաինայում տոնածառերի վրա կար սարդը և սարդոստայնը` որպես հաջողության  խորհրդանիշ: Կա լեգենդ մի աղքատ կնոջ մասին, ով ոչինչ չուներ` զարդարելու իր երեխաների տոնածառը: Ս. Ծննդյան տոնի առավոտյան արթնանալով` նա տեսում է, որ ծագող արևն արծաթի է վերածել իրենց տոնածառի` սարդոստայնով պատված ճյուղերը:


Լեգենդներ տոնածառի մասին.



Տոնածառի ծագման մասին շատ լեգենդներ կան: Դրանցից մեկն անգլիացի վանական  Ս. Բոնիֆացիուսի մասին է, ով քրիստոնեական հավատը տարածել է Ֆրանսիայում և Գերմանիայում: Մի օր շրջելիս նա հանդիպում է հեթանոսների մի խմբի, ովքեր շրջապատած մի հսկա կաղնի` պատրաստվում էին մի մանկան զոհաբերել Թոր աստծուն: Զոհաբերությունը կանխելու և մանկանը փրկելու նպատակով Բոնիֆացիուսը բռունցքի հուժկու հարվածով տապալում է ծառը, որի տեղում իսկույն աճում է մի փոքրիկ եղևնի: Սուրբը հեթանոսներին հայտնում է, թե այդ փոքրիկ եղևնին Կենաց Ծառն է և խորհրդանշում է Քրիստոսի հավիտենական կյանքը: 


Ըստ մեկ այլ լեգենդի` բողոքականության հիմնադիր Մարթին Լյութերը Ս. Ծննդյան տոնի նախօրեին անտառում քայլելիս դիտում և զմայլվում էր երկնքի միլիոնավոր աստղերով, որոք փայլփլում էին մշտադալար ծաղերի սաղարթների միջից: Տարվելով այդ տեսարանով` նա կտրում է մի փոքրիկ եղևնի և տանում իր ընտանիքին: Անտառում իր տեսած աստղափայլը վերստեղծելու նպատակով նա եղևնու բոլոր ճյուղերին մոմեր է դնում:


Մեկ այլ լեգենդ էլ պատմում է մի աղքատ անտառապահի մասին, ով շատ վաղուց Ս. Ծննդյան տոնի նախօրեին հանդիպում է մի կորած և քաղցած մանկան: Չնայած իր ծայրահեղ աղքատ լինելուն` անտառապահը մանկանն ապահովում է կերակուրով և օթևանով: Առավոտյան արթնանալով` նա իր դռան մոտ տեսնում է մի գեղեցիկ ու շքեղ տոնածառ: Քաղցած մանուկն իրականում ծպտյալ Քրիստոսն էր: Նա էր դրել տոնածառը` որպես այդ լավ մարդուն փախհատուցում` իր բարեգործության համար:


Կա նաև այն լեգենդը, թե տոնածառը կարող է լինել «Դրախտի ներկայացում»-ը: Միջնադարում մարդկանց մեծամասնությունը գրագետ չէր և չէր կարող կարդալ, և ներկայացումները վերածվում էին Եվրոպայում Աստվածաշնչի ուսուցման դասերի: «Դրախտի ներկայացում»-ը, որում պատմվում էր մարդու արարման և Ադամի ու Եվայի` Եդեմի պարտեզից արտաքսման մասին, բեմադրվում էր ամեն տարի ձմռանը` դեկտեմբերի 24-ին: Քանի որ ներկայացման համար պետք էր խնձորենի, իսկ ձմռանն էլ խնձորենին բերք չի տալիս, հարկ եղավ խնձորենին փոխարինել մշտադալար ծառերով և դրանք զարդարել խնձորներով: 


Գերմանիայից ծագող մեկ այլ լեգենդ էլ կա սարդերի և սարդոստայնի մասին: Վաղ անցյալում  ընտանիքը թույլ էր տալիս, որ իրենց ընտանի կենդանիները Ս. Ծննդյան տոնի նախօրեին մտնեին տուն և տեսնեին տոնածառը: Քանի որ մանուկ Հիսուսը ծնվեց ախոռի մսուրում, մարդիկ մտածում էին, որ կենդանիները ևս պետք է մասնակցեն Ս. Ծննդյան տոնակատարությանը: Սակայն սարդերին թույլ չէին տալիս մտնել տուն, քանի որ տանտիրուհիներին դուր չէր գալիս նրանց` ամենուր հյուսած ոստայնը: Իհարկե, սարդերը դրա համար շատ տխուր էին և մի տարի էլ այդ մասին բողոքեցին Քրիստոսին: Նա խղճաց սարդերին և որոշեց ուշ գիշերը նրանց ներս թողնել` տեսնելու տոնածառը: Սարդերին տոնածառը շատ դուր եկավ, և նրանք ողջ գիշերը պտտվեցին նրա ճյուղերի մեջ` հյուսելով իրենց ոստայնը: Ս. Ծննդյան տոնի առավոտյան տանտիրուհիները տեսան սարդերի արարքը, սակայն զայրանալու փոխարեն հիացան, որովհետև մանուկ Հիսուսը նրանց հյուսած սարդոստայնը վերածել էր շողշողուն  փայլազարդերի:

Վահագն Դավթյան «Իջնում է ձյունը․․․»

Home / Մայրենի / Վահագն Դավթյան «Իջնում է ձյունը․․․»

Իջնում է ձյունը, իջնում լույսի պես,
Իջնում է խոնարհ ու իջնում է հեզ,
Իջնում է, հալչում այտերին մանկան,
Մետաքսով զուգում անցնող աղջկան…

Իջնում է ձյունը, իջնում լույսի պես
Եվ այնքա՜ն-այնքա՜ն քնքշորեն մաղում,
Որ թվում է, թե այդքան մեղմ ու հեզ
Ոչ մի բան չկա արար աշխարհում…

Եվ վաղը, սակայն, երբ լինի գարուն,
Երբ դիպչի նրան համբույրն արևին
Նա պիտի հալչի, հոսի վարարուն,
Թռչի լեռներից, ժայռերը ձևի:

Անդունդների մեջ պիտի շառաչի,
Պիտի փրփրա, պիտի հառաչի,
Պիտի որոտա խոլ ամպրոպի պես
Այս ձյունը խոնարհ, ձյունը մեղմ ու հեզ…

Հարցեր և առաջադրանքներ՝

1.Դուրս գրիր այն բառերը, որոնցով բնութագրվում է ձյունը, ավելացրու այդ բառերի շարքը:
2.Ըստ բանաստեղծության նկարագրիր ձմեռը, ապա գարունը:
3.Ի՞նչ տրամադրություն է արտահայտում բանաստեղծությունը:
4. Բանաստեղծությունից դուրս գրիր գործողություն ցույց տվող բառերը:

Փորձի՛ր կռահել թաքնված թիվը․

Home / Մաթեմատիկա / Փորձի՛ր կռահել թաքնված թիվը․

20

53

21

15

5

15

Փորձիր ընկերներիդ կողմից առաջարկած մաթեմատիկական խաղը․

New Year numbers

Խաղը տեսնելու համարանցի՛ր հղումով

Այժմ դու փորձի՛ր կազմել խնդիրներ և ստեղծել Ամանորյա խաղ

Մաթեմատիկական հարցեր

Մտեք այս «Կատակ Հարցեր» – ի հղումի մեջ և կարող էք հրաշալի կատակավոր հարցեր լուծել։ Ես նաև խորհուրդ եմ տալիս, որ այս «Վերջից լուծվող խնդիրներ» – ը կատարեք և հասկանաք այս խնդիրների իմաստը։ Եթե կատարեք այս խնդիրները, ես շատ շնորհակալություն եմ հայտնում։

Պազլ (ընտրությամբ գործունություն)

Home / Մաթեմատիկայի ընտրությամբ գործունեություն / Պազլ (ընտրությամբ գործունություն)

Մտեք այս հետաքրքիր հղումը, որտեղ կարող էս հավաքել հրաշալի պազլներ, Պազլի հղումը։

Քարոլորտ․ ամփոփիչ աշխատանք

Home / Բնագիտություն / Քարոլորտ․ ամփոփիչ աշխատանք

1․ Ի՞նչ է քարոլորտը։

Քարոլորտ են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյանի վերին մասից:

2․Որո՞նք են Երկրի երեք հիմնական շերտերը։

Երկրի հիմնական շերթերն են՝ կեղևը, միջքարքը և միջուկը։

3․ Ի՞նչ են ապարները։ Որտե՞ղ կարող ենք տեսնել դրանք։

Ապարները Երկրի կեղևը կազմող բնական խիտ նյութեր են, որոնք կազմված են մեկ կամ մի քանի հանքանյութերից։

4․Ի՞նչ է օգտակար հանածոն։ Բերե՛ք մեկ օրինակ, որը մենք օգտագործում ենք տաքանալու համար։

Օգտակար հանածո են կոչվում երկրի ընդերքում բնականորեն առաջացած այն նյութերը, , որոնք մարդիկ օգտագործում են իրենց տարբեր կարիքների համար՝ էներգիա ստանալու, շինարարության, արտադրության և այլ նպատակներով։ Օրինակ՝ քարածուխը օգտակար հանածո է, որը մարդիկ հաճախ օգտագործում են տաքանալու համար։

5․ Կարողանու՞մ եք քարտեզագրել ուսումնական ճամփորդության անցնելիք ուղին։

Այո, կարող եմ, ես մտնում գուգլ քարտեզ և գրում եմ հասցեն ու գնում եմ իմ ուզած տեղը։

6․ Կարողանու՞մ եք սենյակի կամ դասասենյակի պարզագույն հատակագիծը գծել։

7․ Ի՞նչն է առաջացնում երկրաշարժը։ Ի՞նչ միավորով է չափվում դրա ուժգնությունը։

8․ Ի՞նչ է հրաբուխը։ Ի՞նչ է դուրս գալիս նրանից, երբ այն ժայթքում է։

9.Հրաբխի ի՞նչ տեսակներ գիտեք:

Ընտրություն 4\5 դասարան

Պատմի´ր քո մասին.

✅Ո՞ր թվականից ես այստեղ:

2022 թվականից։

✅Հաշվի´ր, թե քանի տարի ես կրթահամալիրում:

Ես արդեն 3 տարի սովորում եմ կրտահամալիրում։

✅Ո՞ր դասարանում ես սովորում:

Ես ովորում եմ 5 – 2 դասարանում։

✅Կարո՞ղ ես հաշվել, թե քանի ամառ ես այստեղ:

Ես այստեղ եղել եմ 4 ամառ։

✅Հաշվի´ր, թե քանի հունվարյան ճամբարի ես մասնակցել:

Ես ընդհամենը մասնակցել եմ 1 հատ հունվարյան ճամբարի։